10 փետրվարի 2021 - 15:29 AMT
Աժ-ում քննարկել են գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը

Ազգային ժողովում քննարկվել է գյուղատնտեսական հողերը որպես չօգտագործվող դասակարգելու չափանիշների սահմանումը։ Նպատակը չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտման և տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքի ստեղծումն է:

Օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով։

Հողային օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։

փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Ըստ առաջարկվող փոփոխության՝ գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»,- ասել է ԱԺ-ում նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր:

Հայաստանում կա 444,800 հա վարելահող, որից օգտագործվում է 222,000ը, և չկա որևէ իրավական ակտ, որ սահմանի, թե որոնք են չօգտագործվող հողատարածքները՝ փոփոխության նպատակը այդ հարցի լուծումն է։