Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին, գրում է Ermenihaber-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։
«Ձմեռ-2021» զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 1-ից՝ Հայաստանի սահմանակից Կարսի մարզում։ Թուրքական կողմը հայտարարել էր, որ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։