Ռուսաստանում խստացրել են կանոնները հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի համար։ Եթե հայկական համարներով մեքենան չստացվի օրինականացնել, ապա անհրաժեշտ կլինի վճարել տուգանային կայանման համար, կամ մեքենան չօգտագործել մինչև 2023-ը։ 2023 թվականից այդպիսի մեքենաներն այլևս չեն համարվի ներքին օգտագործման ապրանք և դրանք օրինականացնելու համար հարկ կլինի միայն ուտիլիզացման գանձումը վճարել։
2020թ․ ամռանը ՌԴ տեսուչները սկսեցին կանգնեցնել «հայկական մեքենաները», արձանգրություններ գրել «Հաստատված կարգով չգրանցված ավտոմեքենա վարելու» համար, տուգանային հրապարակ ուղարկել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
ՀՀ պետհամարանիշերով մեքենաները պահանջված էին ՌԴ-ում մի քանի պատճառով՝ ցածր գների, քանի որ դրանք չէին հարկվում ՌԴ տրանսպորտային հարկով, հաշվառված չէին, և դրանց վարորդները կարող էին անպատիժ խախտել երթևեկության կանոնները։ Մեծ պահանջարկի պատճառն այն էր նաև, որ այդ մեքենաները մաքսազերծվում էին ՀՀ սակագներով, որոնք մինչև 2020թ․ 4-5 անգամ թանկ էին ՌԴ գներից։ Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին:
Այդպիսի սեփականատերերին օգնելու համար ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ Դումայի կոմիտեի համար հատուկ հանձնարարական են պատրաստել՝ հիշեցնելով, որ ԵԱՏՄ անդամ Ղազախստանն արդեն որոշում է կայացրել ՀՀ-ից ներկրված բոլոր մեքենաների ժամանակավոր գրանցման մասին, ինչը կարելի է անել նաև ՌԴ-ում։ Սակայն օրենքը դեռ ընդունված չէ, և այդպիսի վարորդներին խորհուրդ են տալիս առայժմ չվարել մեքենան և սպասել։