ՌԴ Անասնապահական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», լոլիկի հարավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից Մերձմոսկովյան շրջան ներկրված լոլիկի 17․1 տոննա խմբաքանակում։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ստուգման ժամանակ Ադրբեջանից ներկրված լոլիկում կարանտինային վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, որը բացակայում է Եվրասիական տնտեսական միության տարածքում: Խոսքը հարավամերիկյան ցեցի մասին է (Tuta absoluta (Povolny)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կենսունակ վիճակում կարանտինային օրգանիզմի առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ՝ լոլիկի խմբաքանակը ախտահանվել է։