Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվածները կարող են արյան պլազմայի դոնորներ լինել Covid-19-ով հիվանդների համար, քանի որ պատվաստվածների մոտ դրա համար անհրաժեշտ հակամարմինների բավարար քանակ կա։ Այդ մասին հայտարարել է Գամալեի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը։
«Պրոտեկտիվ հակամարմինների մակարդակը համապատասխանում է այն ցուցանիշին, որը թույլ է տալիս մեզ բոլորիս դոնոր դառնալ։ Այսինքն հակամարմինների մակադարկը շատ բարձր է»,-ասել է Գինցբուրը, գրում է «Վեդոմոստին»։
Նա հավելել է, որ էքսպերիմենտալ ճանապարհով պատվաստանյութի ազդեցության ապացուցված տևողությունն առնվազն 9 ամիս է։
Հունվարի վերջում Մոսկվայի իշխանությունները հայտնեցին, որ մայրաքաղաքի բժիշկները հետազոտում են կորոնավիրուսով հիվանդներին «Սպուտնիկ V»-ով պատվաստվածների արյան պլազմայով բուժելու հնարավարությունը։