Փետրվարի 12-ին Մոսկվայում տեղացած ձյունը գերազանցել են 1973-ի օրական ռեկորդային ցուցանիշը։ ՌԴ մայրաքաղաքում տեղացել է 9 մմ ձյուն, ինչն ամսական նորմայի 25%-ն է կազմում։
17։00-ի շրջանում տեղումների պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը՝ ճանապարհների ծանրաբեռնվածությունը հասել էր առավելագույն 10 միավորի, գրում է «Իզվեստիան»։
Երեկոյան ժամերին լրացուցիչ 180 միավոր հասարակական տրանսպորտ էր երթուղի դուրս բերվել։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ համապատասխան ծառայություններն առնվազն ևս 24 ժամ կաշխատեն արտակարգ ռեժիմով։
Ըստ Հիդրոմետկենտրոնի՝ ձյան տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 13-ի 15։00-ն՝ կանխատեսվում է ուժեղ քամի, տեղ-տեղ ձնամրրիկ, մերկասառույց։
Տեղումներն ամբողջովին կդադարեն փետրվարի 14-ի երեկոյան։ Ըստ տարբեր կանխատեսումների՝ 3 օրում Մոսկվայում ձյան ծածկույթը կարող է հասնել 25-35 սմ։
Եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել։