15 փետրվարի 2021 - 11:32 AMT
Մահացել է 114-ամյա Լյուսի Միրիգյանը՝ Սան Ֆրանցիսկոյի ամենատարեց բնակիչը

Սան Ֆրանցիսկոյում մահացել է ամենատարեց բնակիչը՝ 114-ամյա Լյուսի Միրիգյանը, փոխանցում է San Francisco Chronicle-ն:

Նրա դուստրն ասել է, որ կինն իրականում հիվանդ չի եղել, առողջությունն ամուր է եղել մինչև վերջերս։

Ընտանիքը պատմել է, որ Միրիգյանն ապրել է լիարժեք կյանք, սակայն իրականում չի հայտնվել լրատվակաների ուշադրության կենտրոնում, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը 2017-ին «չէր որոշել», որ նա արդեն մահացել է և այլևս չունի իրավունք ստանալու ամսական $377 պետական կենսաթոշակ: Կառավարությունը հայտարարել էր, որ նա չի պատասխանել իրենց նամակներին, իսկ Միրիգյանն ասել էր, որ երբեք չի ստացել դրանք: Իրավիճակը շտկելու համար խառնվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփեյերին։