Դերասան Վարդան Պետրոսյանը երգ է նվիրել զինվորներին՝ օգտագործելով Վահան Տերյանի և Կոստան Զարյանի բանաստեղծությունները։
«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի «Ռեքվիեմի» երաժշտության վրա»,-գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Տեսահոլովակում օգտագործվել են 44-օրյա պատերազմից դրվագներ՝ ինչպես ռազմական գործողություններից, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծություններից։
Պետրոսյանը նշել է, որ հոլովակի ռեժիսորները Էդվարդ Համբարձումյանն ու Սամվել Հովհաննիսյանն են։