23 փետրվարի 2021 - 18:43 AMT
WhatsApp-ի օգտատերերը չեն կարողանա հաղորդագրություններ ստանալ և ուղարկել՝ չընդունելով նոր պայմանները

WhatsApp-ի օգտատերերը չեն կարողանա հաղորդագրություններ ստանալ և ուղարկել, եթե մինչև մայիսի 15-ը համաձայնություն չտան գաղտնիության նոր պայմաններին։

Նրանց աքաունթը մեսինջերում նշված կլինի որպես «ոչ ակտիվ» այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ընդունել այդ պայմանները։ Իսկ «ոչ ակտիվ» աքաունթները 120 օրից կարելի է հեռացնել։ Օգտատերերը կկարողանան զանգեր և ծանուցումներ ստանալ, սակայն կարճ ժամանակով, գրում է BBC-ն։

Իր պլանների մասին WhatsApp-ը հայտարարել էր հունվարին։ Դա վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում՝ օգտատերերից շատերը կարծեցին, թե WhatsApp-ն իրենց կամքին հակառակ իրենց անձնական տվյալներով է կիսվելու իր գլխամասային Facebook ընկերության հետ։

Ավելի ուշ WhatsApp-ը պարզաբանեց, որ դա այդպես չէ, և որ թարմացման նպատակը օգտատերերի վճարային փոխացումների համար ծրագիր ներդնելն է։

WhatsApp-ն արդեն իսկ կիսվում է գլխամասային ընկերության հետ օգտատերերի IP հասցեների, գաջեթների մասին տվյալներով, որտեղից մուտք չեն գործում մեսենջեր, և հարթակի միջոցով արված գնումների մասին։ Սակայն, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում անձնական տվյալների օգտագործման մասին այլ կանոններ են գործում։ Այնտեղի օգտատերերին WhatsApp-ի փոփոխությունները չեն վերաբերի։