26 փետրվարի 2021 - 00:41 AMT
Պետդեպ․ Բանակը պետք է զերծ մնա քաղաքականությանը խառնվելուց

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է ՀՀ Զինված ուժերին չխառնվել երկրի քաղաքականությանը։ AFP-ի հաղորդմամբ` Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն «հիշեցնում է բոլոր կողմերին ժողովրդավար արժեքի հիմնաքարի մասին, այն է՝ զինված ուժերը չեն խառնվում ներքին քաղաքականությանը», - նշել է նա։

ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին զգոնություն ցուցաբերել ու զերծ մնալ բռնի գործողություններից։

«Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

https://nationalpost.com/pmn/news-pmn/u-s-state-department-urges-restraint-by-all-parties-in-armenia