2 մարտի 2021 - 10:38 AMT
Որոնողական աշխատանքները վերսկսել են

Մարտի 2-ին Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսել են:

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները կաշխատեն 4 ջոկատով՝ Հադրութի շրջանում, Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջեբրայիլ) ուղղություններում, տեղեկացնում էԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փետրվարի 15-ից որոնումները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով`Ադրբեջանը թույլ չէր տալիս շարունակել։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Սկզբից Արցախում որոնողական աշխատանքների դադարեցումը պայմանավորվել էր եղանակային անբարենպաստ պայմաններով, սակայն հետո ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս որոնումներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում առանց որևէ պատճառաբանության։