2 մարտի 2021 - 11:08 AMT
Հայ ուխտավորներն այցելել են Ամարաս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի անմիջական հարևանությամբ։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 30 հոգանոց խմբի անվտանգությունը, որոնք Ստեփանակերտից մեկնել են Ամարաս, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները լուծում են հավատացյալների կողմից Դադիվանք ազատ այցելությունների հարցը։