2 մարտի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 240 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 172,456-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 240-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3200-ը դեպք կա, այլ պատճառով՝ 818։

Ապաքինվել է ևս 227 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163,738 է։ Փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ հասնելով 4700-ի։ Նախորդ օրվա համեմատ 7 փաստացի բուժվող է ավելացել։

Մարտի 1-ին 2951 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 736,590 թեստավորում։