3 մարտի 2021 - 15:38 AMT
ՊԵԿ․ $45 մլն-ի հերոինը հայտարարգրվել է որպես խմորիչ

Երևանի մաքսային պահեստներից մեկում 365 կիլոգրամ կշռող հերոին է հայտնաբերվել՝ մոտ $45 մլն շուկայական արժեքով, այն հայտարարարգրված է եղել որպես խմորիչ։

Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում 2 հոդվածով քրգործ է հարուցվել: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է, օպերատիվ-հետախուզաան միջոցառումները շարունակվում են։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ։