3 մարտի 2021 - 15:39 AMT
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանի մշակութային շերտը, տեղաշարժել գերեզմանաքարերը

Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում՝ միջնաբերդի հյուիս-արևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Իրավախախտումն արձանագրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ։

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։