3 մարտի 2021 - 16:22 AMT
Արմավիրի բնակիչն արցախցուց 140,000 դրամի նուռ է գնել և դեռ չի վճարել

Արմավիրի բնակիչն արցախցուց 140,000 դրամի նուռ է գնել և մինչ օրս չի վճարել։

Արմավիրի բնակիչ, 1991-ին ծնված Դ. Հ.-ն Արցախի բնակչից 400 կգ նուռ է գնել 2020-ի նոյեմբերի 6-ին՝ նոյեմբերի 8-ին վճարելու պայմանով, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մինչ օրս չի վճարել, տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։

Մարտի 2-ին Ասկերանի դատախազությունից ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է ստացվել մայրաքաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Ն. Գ.-ի դիմումն այդ առնչությամբ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: