3 մարտի 2021 - 22:26 AMT
Վազգեն Մանուկյանը՝ մեղադրյալ՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու գործով

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2020-ի փետրվարի 2-ին ու 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել վերջինիս ՔՕ 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: