4 մարտի 2021 - 10:14 AMT
Մարտի 3-ին Արցախում զոհվածի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Մարտի 3-ին Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Մարտի 4-ին որոնումները 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում մարտի 4-ի դրությամբ հայտնաբերվել է 1486 աճյուն: