SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպը վայրէջքից մի քանի րոպե անց պայթել է։ Դա տեղի է ունեցել «հրթիռային վառելիքի ավելցուկի պատճառով»։
Starship տիեզերանավը, որը գործարկվել է Տեխասի Քամերոն շրջանում գտնվող հարթակից, բարձրացել է մոտ 10 կմ բարձրության վրա, շրջադարձ կատարել, վերհսկվող իջեցում, կրկին անգամ գործարկել է շարժիչն ու հաջող վայրէջք կատարել, գրում է ՌԻԱ Նովոստին։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Twitter-ում մեկնաբանելով փորձարկումների արդյունքները, նշել է, որ տիեզերանավը «ամբողջական և անվնաս է վայրէջք կատարել» և հույս է հայտնլ, որ մյուս թռիչքները հաջող կլինեն։
SpaceX-ը տրանսպորտային համակարգ է մշակում, բաղկացած բազմակի օգտագործման Super Heavy կրիչ հրթիռից և Starship տիեզերանավից, ինչը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ դուրս բերել ոչ միայն ուղեծիր, այլ նաև հասցնել Լուսին և Մարս։