4 մարտի 2021 - 17:34 AMT
Պատգամավոր․ Սոթքի ոսկու հանքի 300 աշխատողի կրճատման հարց կա, ծայրահեղ միջոցների կդիմեն

Մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Սոթքի ոսկու հանքի աշխատողներից մոտ 300-ի կրճատման հարց կա, հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ մտադրություն ունեն ծայրահեղ միջոցների դիմել, դեպի Արարատ երկաթգիծը փակել և ոչ միայն։

«Արդեն մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են։ Սա նշանակում է, որ մոտ 300 ընտանիք Վարդենիսի և հարակից շրջանների բնակիչներից մնալու են առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդիր է»,-ասել է Թովմասյանը։

Նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտնի դարձավ, որ Հայաստանում ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասը մնալու է Ադրբեջանի տարածքում՝ Քարվաճառի շրջանում։