Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է «Բարգավաճ Հայասան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ հրավերն ուղարկվել է, սակայն ինքը տեղյակ չէ հանդիպման մանրամասներից։
Նա առաջարկել է սպասել ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցությունների երկրորդ փուլին, ապա նշել, որ դրանից հետո կխոսեն իրենց քայլերից, փոխանցում է Aysor.am-ը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարաարել էր, թե խորհրդարանական ընդդիմադիր 2 կուսակցության՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ նախատեսում են քննարկումներ՝ արտահերթ ընտրությունների անցկացման, ներքաղաքական իրավիճակի մասին։