Հայաստանում մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 175,538-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 340-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3237 դեպք կա, այլ պատճառով՝ 834։
Ապաքինվել է ևս 163 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,259 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6208-ի։
Մարտի 9-ին 2312 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 757,660 թեստավորում։