11 մարտի 2021 - 11:45 AMT
ԶԼՄ․ 2020-ն ամենամահաբերն էր ԱՄՆ պատմության մեջ

2020 թվականն ամենամահաբերն էր ԱՄՆ պատմության մեջ։ Այդ մասին գրել է Politico թերթը՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներին հղումով։

Ըստ տվյալների՝ 2020-ին ԱՄՆ-ում ավելի քան 3 մլն մարդ է մահացել, կորոնավիրուսը երրորդն է մահաբերությամբ՝ սրտային հիվանդություններից և քաղցկեղից հետո։ Նշվում է, որ Covid-19-ի պատճառով մահացությունն ԱՄՆ-ում աճել է 15%-ով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով ավելի քան 29 մլն մարդ է վարակվել, ավելի քան 529,000-ը՝ մահացել։

Դեկտեմբերին մեկնարկած պատվաստումները շարունակվում են. այժմ ԱՄՆ-ում արտոնագրված է 3 պատվաստանյութ, որից 2-ի դեպքում պատվաստում իրականացվում է 2 դեղաչափով։

Photo. Reuters