Ամերիաբանկն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները Լոնդոնի կամ որևէ այլ ֆոնդային բորսայում առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացրած առաջին հայկական ընկերությունը դառնալու համար, հայտարարել է Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Կախաբեր Կիկնավելիձեն։
Նա նշել է՝ ուրախ է, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում միջազգային բորսայում առաջնային հրապարակային տեղաբաշխումն իրականացնելու համար։
«Կարծում եմ, որ բանկի խորհուրդն ու ղեկավարությունը կանեն ամեն ինչ, որ ընկերությունն աճի, զարգանա և դառնա միջազգային բորսայում ցուցակված առաջին հանրային հայաստանյան բանկը»,- նշել է նա։