13 մարտի 2021 - 11:23 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 795 նոր դեպք կա և 11 մահ

Հայաստանում մարտի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 177,899-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 795-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3253 դեպք կա, այլ պատճառով՝ 836։

Ապաքինվել է ևս 257 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,975 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7835-ի։

Մարտի 12-ին 4464 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 770,343 թեստավորում։