13 մարտի 2021 - 16:35 AMT
Bitcoin-ի արժեքն առաջին անգամ գերազանցել է $60,000-ը

Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ Bitcoin-ի արժեքն առաջին անգամ գերազանցել է $60,000-ը։ Այդ են վկայում սակարկությունների արդյունքները։

Կրիպտոարժույթների սակարկությունների ծավալով խոշորագույն Binance բորսայում Bitcoin-ը Երևանի ժամանակով 15։29-ին աճել է 5.77%՝ հասնելով 60,104 դոլարի։ Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, Երևանի ժամանակով 15։33-ին թանկացել է 7.08%՝ հասնելով 59,952 դոլարի։

CoinMarketCap պորտալը հաշվարկում է միջին գինը՝ ավելի քան 20 բորսայի տվյալների հիման վրա։