Հիլարի Քլինթոնից հետո Թուրքիա կմեկնի Բարաք Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ ամիս կայցելի Թուրքիա: Այդ մասին Անկարա կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ես նախագահ Օբամային կհաղորդեմ, որ նրան բարեկամաբար կընդունեն Թուրքիայում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Անկարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն արդեն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումների ըթնացքում քննարկվել են Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանութայն հնարավոր ճանաչմանը, Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման համար թուրքական նավահանգիստների օգտագործմանը, ՔԱԿ-ի դեմ պայքարին եւ Մերձավոր Արեւելքում իրադրությանն առնչվող հարցեր, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը: --Շ--