16 մարտի 2021 - 10:42 AMT
ԱԻՊԾ․ Զինծառայողների աճյունների որոնումները վերսկսվել են

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ մարտի 16-ին երկու ջոկատ աշխատում է Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Մարտի 15-ին որոնումները դադարեցվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Պատերազմից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն: