16 մարտի 2021 - 15:45 AMT
Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում

Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մարտի 11-ի բանաձևում։

Մանավորապես, բանաձևում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տվյալներով «Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»։

Եվրախորհրդարանը դատապարտել է նման գործողությունները։

«Եվրոպական խորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում»,-ասվում է բանաձևում։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին խոսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ մոտ 2,600 սիրիացի զինյալ է կռվել։