Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն, հատնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն»,-հայտնում են ԱԻՊԾ-ից։
Զինծառայողների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է` ըստ նախնական տվյալների: