9 մարտի 2009 - 13:42 AMT
Գերմանիան հանդես է եկել ԵՄ ընդլայնման դեմ
Գերմանական Քրիստոնեաժողովրդավարական միությունը (ՔԺՄ) հանդես է գալիս Եվրամիության ընդլայնման գործընթացի դադարեցման օգտին: Frankfurter Allgemeine թերթի տրամադրության տակ եղած ՔԺՄ վերլուծական նյութերում նշվում է, որ Եվրամիության կազմում ընդգրկված երկրների թիվը 15-ից աճել է մինչեւ 27-ը, ուստի այժմ անհրաժեշտ է համախմբման փուլ:

ՔԺՄ կարծիքով, բացառություն կարելի է անել միայն Խորվաթիայի համար: Այդ առնչությամբ քրիտոնեա ժողովրդավարները կրկին բացասական վերաբերմունք են ցուցաբերել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին: