22 մարտի 2021 - 14:39 AMT
ՊՆ․ 2 զինծառայողի հետ ձնաբքի ժամանակ մի հենակետից մյուսն անցնելիս կապը կորել է

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 22-ից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։