
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Պատգամավորն այդ լուրը հաստատել է ֆեյսբուքյան էր էջում։
«Ցավոք... Covid-19 ինձ մոտ հաստատվեց։ Անվերջ շնորհակալ եմ առողջություն մաղթած բոլորիդ։ Ի սրտե փոխադարձ», - ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։
Վերջին շրջանում Հայաստանում աճում են կորոնավիրուսով վարակվողների, ինչպես նաև ստացիոնար փաստացի բուժում ստացողների թվերը։