Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը ուկրաինական նոր Bees Airline ավիաընկերությանը թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել 31-րդ երթուղով, այդ թվում՝ դեպի Երևան։
Bees Airline-ը մարտի 28-ից անսահմանափակ ժամկետով կկարողանա կանոնավոր թռիչքներ իրականացնել Կիև-Երևան-Կիև չվերթով։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Իսկ հունիսի 1-ից լոուքոսթերը շաբաթական երկու անգամ թռիչքներ կկատարի նաև Օդեսա-Երևան-Օդեսա չվերթով։
Bees Airline ավիաընկերության բազային օդանավակայանը Կիևի Իգոր Սիկորսկու անվան օդանավակայանն է։