Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ որոնումների ընթացքում մարտի 29-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Վերջինս, նախնական տվյալներով՝ ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն մարտի 30-ին՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Այսպիսով, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն: