30 մարտի 2021 - 16:18 AMT
Nordwind-ն ապրիլից Պերմ-Երևան թռիչքներ կիրականացնի

Nordwind Airlines ավիաընկերությունն ապրիլից չվերթեր կիրականացնի Պերմից Երևան, տեղեկացնում է Պերմի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը;

Դեպի Երևան թռիչքները կիրականացվեն կիրակի օրերին։

«Ապրիլին առաջին ինքնաթիռը կմեկնի Երևան։ Ապրիլի 1-ից Nordwind Airlines-ը նաև նոր կանոնավոր չվերթ կիրականացնի դեպի Ստամբուլ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսել է փետրվարի 15-ից։

ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդանավակայաններով, կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ, որն արտացոլված է «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածում։