Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ գերիների վերադարձի ապահովման և անհետ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։
ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և ջանքերի համար։
Ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել են 44-օրյա պատերազմից՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո։