Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո լուրջ կողմնակի ազդեցություն է գրանցվել 27 մարդու մոտ։ Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են երկու պրեպարատով՝ AstraZeneca և Pfizer։
«Հայտնի է 27 լուրջ բարդության մասին։ Մյուս դեպքերում եղել են աննշան բարդություններ և կողմնակի ազդեցություն»,- ասել է նա, գրում է «Գրուզիա Օնլայնը»։
Միևնույն ժամանակ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Խաթունա Զախաշվիլիի՝ 27-ից 4-ի դեպքում ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն է առաջացել, 3 դեպքում՝ հոսպիտալացում, 2-ի՝ վերակենդանացման միջոցառումներ։
«Կողմնակի արդյունքներն ու ռեակցիաներ կարող են առաջանալ պատվաստաումից հետո»,- ասել է Զախաշվիլին։
Ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 8536 մարդ, որից 6780-ը՝ AstraZeneca-ով, իսկ 1756-ը՝ Pfizer-ով։
AstraZeneca-ով պատվաստումները Վրաստանում մեկնարկել են մարտի 15-ին, իսկ Pfizer-ով՝ մարտի 30-ին։