Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 5-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը դեռ պաշտոնապես զոհերի թիվ չի հայտնել, պատերազմիցամիսներ անց էլ զոհերի մարմինների ԴՆԹ փորձաքննություն է ընթանում։