10 մարտի 2009 - 17:41 AMT
Վախի մթնոլորտի հաղթահարման հարցը Հայաստանի հասարակության կարեւորագույն խնդիրներց մեկն է
Հայաստանի ներկայիս իշխանությունները խորհրդային եւ հետխորհրդային իշխանություններից ժառանգություն են ստացել հետընթացի մեխանիզմը: Այսօր այդ հետընթացի համակարգի հիմքը Հայաստանի Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն են: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. համար զեկույցի ներկայացմանը հայտնեց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Հետընթացի համակարգի վառ օրինակն է դարձել Հայաստանի Հատուկ ծառայության աշխատելաոճը: Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, որոնց ստիպում են ցուցմունքներ տալ իրենց կամքին հակառակ կամ երրորդ անձի դեմ»,- նկատել է Հարությունյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, դրա հետեւանքով հանրապետությունում չի նվազում վախի եւ լարվածության մթնոլորտը: «Քաղաքացիներին սպառնում են մահով, եւ ամենից հաճախ այդ սպառնալիքների հեղինակները դատախազության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներն են: Այսօր Հայաստանում դժվար է խոսել ազատ հասարակության առկայության մասին, քանի որ մարդիկ լրջորեն վախեցած են: Վախի մթնոլորտի հաղթահարման հարցը մեր հասարակության կարեւորագույն խնդիրներց մեկն է»,- ընդգծել է օմբուդսմենը: