10 մարտի 2009 - 21:45 AMT
Հարրի Շոու. Դարչինյան-Դոնեյր ռեւանշի թեման փակված է
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մտադիր է անցնել ամենաթեթեւ քաշային կարգ: Այդ կապակցությամբ Դարչինյանի պրոմոուտեր Հարրի Շոուն հայտնել է, որ եթե Դարչինյանը չանցնի ամենաթեթեւ քաշային կարգ, նրա մարտերը կկորցնեն իրենց հետաքրքրությունը:
«Դարչինյանը ցանկանում է նոր բարձունքներ հաղթահարել, ուստի ծրագրում է անցնել ամենաթեթեւ քաշային կարգ (118 ֆունտ): Մենք, իհարկե, կարող էինք մնալ 115 ֆունտում եւ տիտղոսների անթիվ պաշտպանություններ անցկացնել, բայց արդյո՞ք այդ մենամարտերը հետաքրքիր կլինեն հանրությանը: Անձամբ ես կասկածում եմ, ուստի մենք որոշում ենք ընդունել չարգելակել եւ առաջ շարժվել: Ինչ վերաբերում է Դարչինյան-Դոնեյր ռեւանշին, ապա ոչ, ոչ, եւ դարձյալ ոչ: Ես բազմիցս ասել եմ, որ Դարչինյան-Դոնեյր ռեւանշի թեման փակված է»,- Շոուին մեջբերում է championat.ru-ն: