15 ապրիլի 2021 - 19:10 AMT
BetConstruct-ը` տարվա «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար»

BetConstruct-ը ճանաչվել է տարվա «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար»։

Ապրիլի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է «Բուքմեյքերների վարկանիշ» հեղինակավոր հարթակի մրցանակաբաշխությունը: Դրա ընթացքում ներկայացվել են աշխարհռչակ ընկերություններ մի շարք անվանակարգերում:

«Բուքմեյքերների վարկանիշը» խոշոր իրադարձություն է խաղային ոլորտում: Մասնակից ընկերությունները ներկայացնում են արդյունավետ բիզնես մոդելները, որոնք նպաստում են ոլորտի զարգացմանը:

BetConstruct ընկերությունը ներկայացվել է «Լավագույն սպորտային ծրագրային ապահովման մատակարար» անվանակարգում և հանձնաժողովը միաձայն որոշել է մրցանակն ուղարկել Հայաստան՝ BetConstruct-ին:

BetConstruct ընկերությունը շարունակում է հանդես գալ տարբեր ծրագրային ինովացիոն լուծումներով, որոնք խթան են ինչպես ոլորտում կայացած ընկերությունների, այնպես էլ՝ սկսնակների համար: