16 ապրիլի 2021 - 11:16 AMT
Covid-19-ը՝ ՀՀ-ում. 961 նոր դեպք և 23 մահ

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 207,103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 961-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3835 դեպք կա, այլ պատճառով՝ 969։

Ապաքինվել է ևս 1075 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 186,200 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,099 է։

Ընդհանուր առմամբ, 926,293 թեստ է արվել, մեկ օրում` 5870: