16 ապրիլի 2021 - 15:29 AMT
Ռուղ խաղաղապահներն Արցախում ավելի քան 25 հազար պայթունավտանգ առարկա են վնասազերծել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: 2020 թ. նոյեմբերի 23-ից հայտնաբերվել և վնասազերծվել է 25,567 պայթունավտանգ առարկա:

Չպայթած զինամթերքից մաքրվել է 1990 հա տարածք, 617 կմ ճանապարհ, 1716 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով խաղաղապահներն անմիջական կապի մեջ են ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի հետ։