17 ապրիլի 2021 - 13:15 AMT
Վերջին 2 տարում Արարատյան դաշտի արագիլները վտանգված են անհայտ ծագման յուղով կեղտոտվելու պատճառով

Վերջին 2 տարվա ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով, տեղեկացնում է «ԱրԱվես» ՀԿ-ն։

Նշվում է, որ յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են և նրանք չեն կարողանում թռչել, արդյունքում արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում նաև չվել։

Բնության մեջ սպիտակ արագիլների թշնամիները շատ չեն՝ նրանք խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում։

Բնության մեջ օձերն են երբեմն վնասում սպիտակ արագիլների ձվերին և ձագերին, շնագայլերն ու թափառող շներն էլ՝ արդեն երիտասարդ կամ հասուն առանձնյակներին։