17 ապրիլի 2021 - 14:02 AMT
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ի թիվս այլոց։

Բանաձևով ապրիլ ամիսն ամրագրվել է որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Կանադայի Սենատը ևս մի քանի տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի վարչապետը սովորոբար ապրիլի 24-ին հնդես է գալիս հայտարարությամբ։