19 ապրիլի 2021 - 10:39 AMT
Փաշինյան․ Գաղափար կա ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ 3-ամսյա դարձնելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ այցելության ժամանակ հայտարարել է, որ պետք է գրավիչ դարձնել ծառայությունը բանակում և կրճատել ժամկետը։

«Գաղափար կա, որ ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ լինի՝ 3-ամսյա ժամկետով։ Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետայինի համակարգն ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա թույլ կտա երիտասարդներին տիրապետել նվազագույն հմտություններին։

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին։