19 ապրիլի 2021 - 13:59 AMT
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում Մայիսի 9-ի զորահանդեսին են պատրաստվում

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում պատրաստվում են 1941-1945թթ․ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա զորահանդեսին։

Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է մոտ 400 ռուս զինծառայող:

Դրանց մասնակցում են Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հիմքը հանդիսացող Կենտրոնական զինշրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը, Հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության բուժջոկատ անձնակազմերը, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները։

Արցախում 44-օրյա պատերազմից հետո ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին և Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։