11 մարտի 2009 - 20:52 AMT
Շահումով խաղերի կազմակերպիչներին տուգանել են 1,2 մլն դրամի չափով
2009 թվականի փետրվար ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 10 շահումով խաղի - 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, ինչպես նաեւ արձանագրվել է 1 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում: Այդ մասին ասվում է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Նույն ժամանակահատվածում շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք` 1 միլիոն 200 հազար դրամի չափով:

01.01.2009-01.03.2009թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 85 մլն դրամի չափով պետական տուրք, որից 60 մլն դրամ` շահումով խաղերի գծով, 25 մլն դրամ` խաղատների գծով:

01.03.2009թ. դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 119 շահումով խաղի, 14 խաղատան - 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: