ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պատմական որակելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ի ուղերձը և «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը, ասել է, որ իր կարծիքով՝ «դա արտացոլում է նախագահի խորը հարգանքը հայ ժողովրդի հանդեպ», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հարցին, թե կարո՞ղ է սա արդյոք որևէ իրավական հետևանք ունենալ՝ դեսպանն ասել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով։
Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, ապա Թրեյսին նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակում։
«Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն»,- ասել է նա։
Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։
Ընթերցեք նաև․ Էրդողանի կոչը Բայդենին՝ անհապաղ վերանայել Ցեղասպանության մասին իր հայտարարությունը